Հալանդը գերազանցել է Համբուրգի լեգենդի պատմական ռեկորդը
Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 2։5 հաշվով հաղթեց «Հերտային»։
«Բորուսիայի» կազմում պոկերի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։ 20-ամյա հարձակվողի անվան դիմաց այժմ Բունդեսլիգայի շրջանակում 23 գոլ է գրացնվել 22 խաղում։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, այդ ցուցանիշը Բունդեսլիգայի պատմության շրջանակում ռեկորդային է։ Հալանդը գերազանցել է «Համբուրգի» լեգենդար հարձակվող Ուվե Զեելերի ցուցանիշը, ով 22 խաղում խփել էր 20 գնդակ։
Զեելերը «Համբուրգի» կազմում հանդես է եկել 1953-1972 թթ։ Գերմանացի նախկին հարձակվողը «Համբուրգի» մարզաշապիկով անցկացրել է 371 հանդիպում՝ խփելով 262 գոլ։
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Համբուրգ, Ուվե Զեելեր