Հալաա՜անդ!!! Նորվեգացի «մարդասպանը» կրկին փայլում է🎥

Հալաա՜անդ!!! Նորվեգացի «մարդասպանը» կրկին փայլում է🎥

22/11/2020 - 01:27

Գերմանական Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակում «Հերտան» սեփական հարկի տակ ընդունել էր առաջատարների թվում ընթացող «Բորուսիա Դորտմունդին»։

Լուսիեն Ֆավրի սաները 2։5 հաշվով կամային հաղթանակ տարան մայրաքաղային ակումբի նկատմամբ։ Դորտմունդյան ակումբի կազմում ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Էրլինգ Հալանդը, ով դարձավ պոկերի հեղինակ՝ չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը, իսկ մեկ գոլ էլ գրանցվեց Ռաֆայել Գերեյրուի անվան դիմաց։ «Հերտայի» կազմում էլ դուբլ գրանցեց Մաթեուս Կունյան։

Հավելենք, որ Էրլինգ Հալանդը Բունդեսլիգայի շրջանակում իր գոլերի քանակը հասցրեց 10-ի և կտրուկ մոտեցավ ռմբարկուների ցուցակը գլխավորող Ռոբերտ Լևանդովսկուն, ով խփել է 11 գնդակ։

Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 18 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 1 միավոր։ Մյունխենյան ակումբն այս տուրում սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Վերդերին»․ գրանցվեց 1։1 հաշիվը։ «Հերտան» էլ 7 միավորով 13-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023