Հազարավոր երկրպագուներ դիմավորեցին Կիլիան Մբապեին 🎥

Հազարավոր երկրպագուներ դիմավորեցին Կիլիան Մբապեին 🎥

16/07/2024 - 15:37

Այսօր` հուլիսի 16-ին, Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացավ Կիլիան Մբապեի շնորհանդեսը. «Ռեալը» ներկայացրեց ֆրանսիացի ֆուտբոլիստին։

Ըստ նախնական տեղեկությունների` մարզադաշտում ազատ տեղեր չեն եղել ու ներկա է եղել 85 հազար հանդիսական։

Նախքան շնորհանդեսը, 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել «արքայական» ակումբի համար, ինչից հետո ստորագրել է նախապես համաձայնեցված մինչև 2029 թ. պայմանագիրը։

Հիշեցնենք, որ Մբապեն «Ռեալի» կազմ է տեղափոխվել անվճար։ Նա ՊՍԺ-ից հեռացել է ազատ գոտծակալի կարգավիճակում, որի կազմում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից` 308 խաղում խփելով 256 գոլ, կատարելով 108 ասիստ։ Ֆրանսիացին փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023