Հադերսֆիլդը հաղթեց Լութոն Թաունին` դուրս գալով Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ🎥
Անգլիական Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Հադերսֆիլդը» սեփական հարկի տակ մրցեց «Լութոն Թաունի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա հիմնականում հավասար պայքարում և փոխնիփոխ գրոհների ներքո ընթացած խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 82-րդ րոպեին տանտերերին հաղթանակ պարգևեց Ջորդան Ռոուդսի խփած միակ գոլը։
Այսպիսով, Կարլոս Կորբերանի թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ։
«Հադերսֆիլդը» Պրեմիեր լիգայի ուղեգրի համար կպայքարի «Նոթինգհեմ Ֆորեսթ» – «Շեֆիլդ Յունայթեդ» դիմակայության հաթողի դեմ, որի պատասխան հանդիպումը կկայանա այսօր` մայիսի 17-ին։
Նշենք, որ այդ դիմականության առաջին խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հյուրընկալվելիս հաղթել է 2:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լութոն Թաուն, Կարլոս Կորբերան, Հադերսֆլիդ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Շեֆիլդ Յունայթեդ, Չեմպիոնշիփ