Կևին դե Բրույնեն ծանր վնասվածք է ստացել` երկար ժամանակով շարքից դուրս մնալով
Կևին դե Բրույնեն ծանր վնասվածք է ստացել` երկար ժամանակով շարքից դուրս մնալով
29/10/2025 - 15:18

«Նապոլի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ազդոսկրի երկգլուխ մկանի ծանր վնասվածք է ստացել, հայտնում է Իտալիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Corriere dello Sport-ը գրում է, որ բելգիացի ֆուտբոլիստն Անտվերպենում վիրահատության կենթարկվի ու կապաքինվի մոտ 4 ամիս։

34-ամյա ֆուտբոլիստը, մեծ հավանականությամբ, շարք կվերադառնա 2026թ. մարտի սկզբին։ Նրա մասնակցությունը հաջորդ տարվա ամռանը կայանալիք աշխարհի առաջնությանը որևէ կասկած չի հարուցում։

Դե Բրույնեն 2025թ. հուլիսին է «Մանչեսթեր Սիթիից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Նապոլի», որի կազմում 11 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025