Կևին դե Բրույնեն երկար դադարից հետո վերադարձավ խաղադաշտ 🎥
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով ջախջախեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Հադերսֆիլդին»։
«Քաղաքաբնակների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կևին դե Բրույնեն, ով փոխարինման դուրս եկավ 57-րդ րոպեին և 74-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Ժերեմի Դոկուին` դառնալով գոլային փոխանցման հեղինակ։
Բելգիացի ֆուտբոլիստը վերջին պաշտոնական հանդիպմանը մասնակցել էր դեռևս 149 օր առաջ։
Ազդրի վնասվածքի պատճառով 32-ամյա դաշտից բացակայում էր գրեթե 6 ամիս և վերջին անգամ դաշտ էր դուրս եկել դեռևս 2023 թ. օգոստոսի 11-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի