Կևին դե Բրոյնե․ «Եթե ցանկանում ես նվաճել ՉԼ-ն, պիտի  հաղթես լավագույններին»

Կևին դե Բրոյնե․ «Եթե ցանկանում ես նվաճել ՉԼ-ն, պիտի հաղթես լավագույններին»

09/02/2020 - 13:04

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն կիսվել է Չեմպիոնների լիգայի՝ «Ռեալի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով․

«Վիճակահանությամբ մեզ բաժին կարող էր հասնել ավելի հեշտ մրցակից, սակայն եթե ցանկանում ես նճավել բաղձալի գավաթը, ապա պիտի հաղթեց լավագույններին։

Սրանք այն խաղն է լինելու, որ բոլորը ցանկանալու են մասնակից դառնալ։ Բոլորն էլ ցանկանում են հանդես գալ Չեմպիոնների լիգայում, աշխարհի առաջնությունում, Եվրոպայի առաջնությունում և այլ բազմաթիվ հզոր մրցաշարերում։ «Մանչեսթեր Սիթին» դեռևս չի նվաճել ՉԼ-ն, մեր գլխավոր նպատակը հենց այդ գավաթին տիրանալն է։

Սակայն, մեր հաղթել ցանկանում ենք բոլոր գավաթները․ Լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, նույնիսկ մարզումների ժամանակ ենք ցանկանում հաղթել։ Կարևոր չէ, թե որ ակումբն է մեր մրցակիցը, մենք հաղթում ենք նրան անկախ ամեն ինչից։ Նույնիսկ «Փորթ Վեյլի» դեմ գավաթային խաղում «Սիթին» հանդես եկավ մեկնարկային կազմով, որպեսզի ցույց տա իր հաղթական տրամադրվածությունը։ Անկախ մրցակցից և անկախ գավաթի նշանակությունից, մենք միշտ ցանկանում ենք հաղթել»,- բելգիացի խաղացողի խոսքը մեջբերում է Sport360-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023