Կրոսը նշել է, թե որ ակումբի կազմում է ցանկանում ավարտել կարիերան
«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր կարիերայի հետագա զարգացումների մասին․
«Ֆուտբոլում երեք տարին բավականին երկար ժամանակահատված է, այդ պատճառով էլ պատրաստվում եմ պայմանագրիս բոլոր կետերն իրականացնել «Ռեալի» կազմում։ Պայմանագրիս ավարտին ես կլինեմ 33 տարեկան և այդ պահին կունենամ շատ տարբերակներ։ Այդ պահին ես պետք է ընտրություն կատարեմ՝ հեռանո՞ւմ եմ, մնո՞ւմ եմ «Ռեալի» կազմում, թե՞ ավարտում եմ ֆուտբոլիստի կարիերաս, սակայն ես ցանկանում եմ կարիերաս ավարտել հենց «Ռեալի» կազմում։
Ֆուտբոստի կարիերայիս ավարտից հետո ինձ ֆուտբոլում եմ տեսնում, սակայն ոչ բարձրակարգ մարզչի պաշտոնում։ Բացի դրանից՝ ֆուտբոլում ինձ ամենից շատ ծանրաբեռնում է այն փաստը, որ ճանապարհորդությունների ժամանակ շաբաթներով տանը չեմ լինում։ Դա ինձ դուր չի գալիս»,- 30-ամյա գերմանացու խոսքերը մեջբերում է Mundo Deportivo պարբերականը։
Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից, իսկ ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
# Ռեալ Մադրիդ, Տոնի-Կրոս