Ռոնալդուն տպավորիչ ցուցանիշ է գրանցել թոփ-5 առաջնությունների շրջանակում
Իտալական Ա սերիայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սպեցիայի» դարպասը։ Տանտերերի 3-րդ գոլն իր անվան դիմաց գրանցեց թուրինցիների հարձակման առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին դարձավ առաջին ֆուտբոլիստը Եվրոպայի թոփ-5 առաջնությունների շրջանակում, ով առնվազն 4 գոլ է հեղինակել աջ և ձախ ոտքերով, ինչպես նաև գլխի հարվածով։
Կրիշտիանուն 4-ական անգամ գոլի հեղինակ է դարձել ձախ ոտքի և գլխի հարվածներով, ևս 12 գնդակ նա խփել է աջ ոտքով։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրած 21 հանդիպումներից հետո 36-ամյա ֆուտբոլիստը դարձել է 20 գոլի հեղինակ և այս պահի դրությամբ գլխավորում է մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը` 2 գնդակով առաջ անցնելով «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Սպեցիա