Անգլիական գրանդը կապ է հաստատել Ռոնալդուի գործակալի հետ
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն , հնարավոր է, վերադառնա Պրեմիեր լիգա։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագորղ Նիկոլո Սկիրան, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վերադարձնել պորտուգալացի ֆուտբլիստին, որտեղ նա հանդես է եկել 2003-2009 թթ․։
Սկիրան գրում է, որ մանկունյական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Սկիրան ակնարկում է, որ «կարմիր սատանաները» մտադիր են փոխանակում առաջարկել «Յուվենտուսին»։ Բանն այն է, որ թե՛ Կրիշտիանու Ռոնալդու և թե՛ Պոլ Պոգբայի գործող պայմանագրերն իրենց ակումբների հետ ավարտվում են 2022 թվականի հունիսի 30-ին, ինչից էլ ցանկանում է օգտվել «Յունայթեդը»։
Հայտնի է նաև, որ Պոգբային էլ ցանկանում են թուրինցիները վերադարձնել։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «ծեր սենյորայի» գույները պաշտպանել է 2012-2016 թթ․։
Խոսակցություններ կային, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնալու է «Ռեալ», սակայն վերջերս «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատեց, որ նման տրանսֆեր տեղի չի ունենալու։
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2018 թվականից և մինչ այժմ ակումբ կազմում անցկացրել է 127 հանդիպում՝ դառնալով 97 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Պոլ-Պոգբա, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես