Յուվենտուսը, հավանաբար, կվաճառի Ռոնալդուին այս ամառ
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կլքի թուրինյան ակումբի շարքերը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «բիանկոներիների» ղեկավարությունն ակնկալում է պորտուգալացու վաճառքից ստանալ մոտ 60 մլն եվրո։ 36-ամյա ֆուտբոլիստի վաճառքով «Յուվեն» նաև նպատակ է հետապնդում խնայել մեծ քանակությամբ գումար, որը նա վճարում է Կրիշտիանուին որպես աշխատավարձ։
Հայտնի է, որ աշխատավարձն ու բոնուսները միասին վերցրած՝ իտալական ակումբը Ռոնալդուին վճարում է տարեկան շուրջ 54 մլն եվրո։
Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչը 2022 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «ծեր սինյորայի» կազմ է տեղափոխվել «Ռեալից» 2018 թվականի հուլիսի 10-ին՝ 117 մլն եվրոյի դիմաց։ Մինչ այս պահը հարձակվողը թուրինցիների կազմում մասնակցել է 121 հանդիպման՝ դառնալով 92 գոլի և 22 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, տրանսֆերներ