Կրիշտիանու Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ է սահմանել

Կրիշտիանու Ռոնալդուն համաշխարհային ռեկորդ է սահմանել

12/06/2024 - 00:17

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիան ներկայացնո «Ալ Նասրի» վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն հերթական համաշխարհային ռեկորդն է սահմանել։

39-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցում է Իռլանդիայի դեմ ընկերական խաղին։

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի համաձայն` այդ խաղը Ռոնալդուի կարիերայում դարձել է 1266-րդը։ Այդ ցուցանիշով Ռոնալդուն շրջանցել է բրազիլացի լեգենդար նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիին և դարձել պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։

Ռոնալդուն 698 հանդիպում անցկացրել է Պորտուգալիայի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի և Սաուդյան Արաբիայի առաջնություններում, 220 հանդիպում` միջազգային մրցաշարերում, 207 հանդիպում` Պորտուգալիայի հավաքականի կազմում, 101 հանդիպում` վերոնշյալ երկրների գավաթային մրցաշարերում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023