Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա առաջին ֆուտբոլիստ-միլիարդատերը

Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա առաջին ֆուտբոլիստ-միլիարդատերը

03/04/2020 - 16:40

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա առաջին ֆուտբոլիստը, ով վաստակել է մեկ միլիարդ դոլլար։

Football Italia-ն հղում կատարելով Business Insider-ին՝ հաղորդում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը ռեկորդային ֆինանսական ցուցանիշը կգրանցի 2019/20 մրցաշրջանի ավարտին։ Նշվում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով նույնիսկ նրա աշխատավարձի կրճատումը չի խանգարի նրան հասնել այդ թվին։ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին նախորդ մրցաշրջանի ավարտին ավելի շատ էր վաստակել, քան պորտուգալացին, սակայն Ռոնալդուն ընդհանուր հաշվարկում առաջատար է։

Նշենք, որ մեկ միլիարդ դոլլարի սահմանաչափն անցել են միայն երեք մարզիկներ՝ գոլֆիստ Թայգեր Վուդսը, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ինչպես նաև նախկին բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023