Կրիշտիանու Ռոնալդուն խփեց կարիերայի 900-րդ գոլը 🎥

Կրիշտիանու Ռոնալդուն խփեց կարիերայի 900-րդ գոլը 🎥

05/09/2024 - 23:40

Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի առաջին տուրում Պորտուգալիայի ազգային թիմը Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում մրցում է Խորվաթիայի հավաքականի դեմ։

Պորտուգալացիների մեկնարկային կազմում է նաև թիմի ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, որը 34-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 2:0։

Այդ գոլը 39-ամյա ֆուտբոլիստի կարիերայում դարձել է 900-րդը։ Նա ակումբային մակարդակով խփել է 769 գոլ, իսկ հավաքականում մրցակիցների դարպասը գրավել է արդեն 131-րդ անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023