Կրիշտիանու Ռոնալդուի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո Դամակի դեմ խաղում🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Դամակի» նկատմամբ։
Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով 56-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» վաստակեց 22 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am