Կրիշը Ա սերիայի մրցանակաբաշխության ընթացքում մեքենայից դուրս է եկել այն ժամանակ, երբ նրան պարգևատրել են
Երեկ` ուշ երեկոյան, Փարիզում կայացել է «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես գիտենք՝ քվեարկության արդյունքում Լեո Մեսսին ստացավ վեցերորդ «Ոսկե գնդակը»։
Մրցանակաբաշխությունից դեռևս մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» պորտուգալացի վինգեր Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի լինելու մրցանակաբաշխությանը՝ հանուն Ա սերիայի լավագույն մրցանակի։ Երեկ Կրիշին շնորհվել է 2018/19 մրցաշրջանի լավագույնի մրցանակը։
Սակայն, ինչպես տեղեկացնում է beIN Sports -ի լրագրող Տանկրեդի Պալմերին՝ Ռոնալդուն մրցանակաբաշխության մեծ մասն անցկացրել է մեքենայի մեջ․
«Կրիշտիանոն նստած է մնացել մեքենայի մեջ մինչև այն պահը, երբ հայտարարվել է նրա անունը, որ արժանանում է տարվա լավագույնի կոչմանը։ Իսկ երբ եկավ ժամանակը, նա վերջապես դուրս եկավ մեքենայից»,- գրել է Պալմերին Twitter-ում։
# Ա-սերիա, Կրիշտիանու-Ռոնալդու