«Կրասնոդարը» ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել Սպերցյանի հետ
«Կրասնոդարը» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հետ, գրում է Metaratings-ը։
«Ցլերը» մտադիր են բարելավված պայմաններով առաջարկ անել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին։ Կողմերի գործող համաձայնագիրն ավարտվում է 2026 թ. հուլիսի 1-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա կիսապաշտպանը դիտարկում է կարիերան «Սաութհեմթփոնում» շարունակելու տարբերակը։ Անգլիական ակումբը Սպփրցյանի տեղափոխության համար Ռուսաստանի չեմպիոնին առաջարկել է 12,5 միլիոն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ