«Կրասնոդարը» վերջնական որոշել է Սպերցյանի տրանսֆերը չվաճառել «Սաութհեմփթոնին»
«Կրասնոդարը» որոշել է ակումբի ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը չվաճառել «Սաութհեմփթոնին», հայտնում է Чемпионат-ը։ Սա Ռուսաստանի չեմպիոնի վերջնական որոշումն է։
«Ցլերին» չի գոհացնում հայ ֆուտբոլիստի տրանսֆերի գումարի` Անգլիայից փոխանցման հավանական դժվարությունները։ «Կրասնոդարն» առաջարկների կսպասի այլ ակումբներից։
«Սաութհեմփթոնը» մտադիր է եղել 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար գումարը վճարել միջնորդների միջոցով։ Ռուսական ակումբը ոչ մի երաշխիք չի ստացել, որ գումարը բարեհաջող կստանա։
Мяч Prodaction-ն էլ գրում է, որ «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին չի պատրաստվում «ակնթարթորեն» բաժանվել Սպերցյանից։
Կա հավանականություն, որ «ցլերը» կփորձեն մինչև ձմեռ պահել 25-ամյա կիսապաշտպանին։
Ըստ ինսայդեր Իվան Կարպովի վերջին տեղեկությունների` «Սաութհեմփթոնը» կրկին բարելավված առաջարկ է արել «Կրասնոդարին» և պատրաատ է եղել վճարել 16 միլիոն դոլար։
«Ցլերը» 500 հազար եվրո կստանային` Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելու, ևս 1,5 միլիոն եվրո էլ` տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու համար։
Սպերցյանի գործող պայմանագիրը կավարտվի 2026 թ. հուլիսի 1-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Իվան Կարպով, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Չեմպիոնշիփ, Սաութհեմփթոն, Սերգեյ Գալիցկի, տրանսֆերներ