Կրասնոդարը Սպերցյանի դուբլի շնորհիվ հաղթեց Սպարտակին🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»։
Հանդիպման հերոս դարձավ Էդուարդ Սպերցյանը, ով իր անվան դիմաց 2 գոլ գրանցեց` հաղթանակ պարգևելով «Կրասնոդարին»։
«Սպարտակի» միակ գոլն էլ խփեց Քուինսի Պրոմեսը։
Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձել է արդեն 6 գոլի հեղինակ։
«Ցլերն» այս հաղթանակից հետո վաստակեցին 35 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։
«Սպարտակը», 26 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, ՌՊԼ, Սպարտակ-Մոսկվա, Քուինսի Պրոմես