Կրասնոդարը ջախջախիչ պարտություն կրեց Սպարտակից. Սպերցյանը` գոլի հեղինակ🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց Մոսկվայի «Սպարտակի» դեմ։
«Ցլերի» համար հանդիպումը բավական անհաջող ընթացք ստացավ, քանի որ 35-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերին առաջ մղեց Ռոման Զոբնինը, իսկ 37-րդ րոպեին «Կրասնոդարի» կազմից դաշտից հեռացվեց Ալեքսանդր Չերնիկովը։
Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ տանտերերը ստիպված էին ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից. 46-րդ րոպեին աչքի ընկավ Քուինսի Պրոմեսը։
53-րդ րոպեին մոսկովյան ակումբը հաշիվը դարձրեց արդեն ջախջախիչ. ինքնագոլի հեղինակ դարձավ Սերգեյ Բորոդինը։
60-րդ րոպեին «Կրասնոդարը» մեկ գնդակ հետ բերեց։ Տանտերերը վաստակեցին 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Էդուարդ Սպերցյանը։
Այդուհանդերձ, հանդիպման վերջակետը դրեցին Գիլերմո Աբասկալի սաները. 83-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վիկտոր Մոզեսը։
Այսպիսով, «Սպարտակը» 4:1 հաշվով ջախջախեց «Կրասնոդարին», վաստակեց 4 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
«Ցլերը», 1 միավորով, 8-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Ռոման Զոբնին, ՌՊԼ, Սպարտակ-Մոսկվա, Վիկտոր Մոզես, Քուինսի Պրոմես