«Կրասնոդարը» չեմպիոնական պայքարում ցավալի պարտություն կրեց ԲԿՄԱ-ից 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվելիս մրցեց ԲԿՄԱ-ի դեմ։
Հանդիպման ընթացքում վճռորոշ եղավ 69-րդ րոպեին վենեսուելացի հարձակվող Սաուլ Գարիրապայի խփած միակ գոլը. ԲԿՄԱ-ն հաղթեց 1:0 հաշվով։
«Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Բանակայիններից» էլ 89-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի Մ-21 հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը։
«Կրասնոդարը» մնաց 61 միավորով և առաջնության ավարտից երկու տուր առաջ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Մոտակա հետապնդող Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» այս տուրում 1:0 հաշվով հաղթել է Մախաչկալայի «Դինամոյին» և այժմ ընդամենը 1 միավորով է զիջում «Կրասնոդարին»։
ԲԿՄԱ-ն 55 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից