Կրակոտ ֆուտբոլ Թուրինում. Յուվենտուսն ու Ատալանտան գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Իտալական Ա սերիայի 19-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։
Բերգամասկները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «բյանկոներիներին» և արդեն 4-րդ րոպեին Ադեմոլա Լուկմանի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Այդուհանդերձ, Մասիմիլիանո Ալեգրիի թիմը նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. 25-րդ ու 34-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Անխել Դի Մարիան ու Արկադիուշ Միշիլը։
Կողմերն ընդմիջման գնացին «Յուվենտուսի» առավելության պայմաններում` 2:1 հաշվով։
Երկրորդ խաղակեսն սկսվեց այնպես, ինչպես առաջինը` «Ատալանտայի» խփած գոլով. արդեն 46-րդ րոպեին Լումանի փոխանցումից հետո գոլի հեղինակ աչքի ընկավ Յոաքիմ Մելյան։
«Յուվեն» նոր-նոր էր ուշքի եկել բաց թողած երկրորդ գնդակից, երբ 53-րդ րոպեին Ադեմոլա Լուլմանը գլխի դիպուկ հարվածով ևս մեկն ուղարկեց թուրինյան ակումբի դարպասը` հաշիվը դարձնելով 3:2` հօգուտ հյուրերի։
Նշենք, որ Լուկմանն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 11 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայ իր հայրենակից Վիկտոր Օսիմենին («Նապոլի»), ում ակտիվում կա 13 գնդակ։
Ամեն դեպքում, այս խաղում կողմերին վիճակված չէր պարզել հաղթողին, քանի որ 65-րդ րոպեին տուգանայինի հինալի խաղարկումից հետո Դանիլոն շեշտակի հարվածով դրեց հանդիպման վերջակետը։
Այսպիսով, կրակոտ այս հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո Ջան Պիերո Գասպերինիի թիմը վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
«Բյանկոներիները», 23 միավորով, 9-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ադելոմա Լուկման, Անխել-դի-Մարիա, Ատալանտա, Դանիլո, Մասիմիլիանո-Ալեգրի, Յոաքիմ Մեհլե, Յուվենտուս, Ջանպիերո Գասպերինի