Կվալյարելան ձեռնոց է նետում Ռոնալդուին. 16 գոլ Ա Սերիայում
Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Սամպդորիան» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Ուդինեզեի» դարպասը:
Դուբլ է ձևակերպել փորձառու ֆուտբոլիստ Ֆաբիո Կվալյարելան:
Այդպիսով, 35-ամյա գոլահարը 16 գոլով գլխավորում է ռմբարկուական մրցավազքը: Կրիշտիանու Ռոնալդուն ակտիվում ունի 14 գոլ: Թուրինյան թիմը տուրի հանդիպումն անցկացնելու է վաղը՝ հունվարի 27-ին: