Կուրտուա. ««Ռեալը» պարտվեց մի խաղում, որը պետք է հաղթեր»
Կուրտուա. ««Ռեալը» պարտվեց մի խաղում, որը պետք է հաղթեր»
11/12/2025 - 13:15

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կորտուան կարծում է, որ ակումբը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի խաղում չպետք է պարտվեր (1:2), տեղեկացնում է «լոս բլանկոսի» պաշտոնական կայքը։

««Ռեալը» լավ հանդիպում անցկացրեց։ Գոլ խփեցինք, բայց մրցակիցն իմ սխալից հետո հավասարեցրեց հաշիվը։ Այդ պահին չհասկացա` ինչպես ճիշտ հետ մղեմ գնդակը։

Երբ ամեն ինչ չի ընթանում այնպես, ինչպես պետք է, գնդակը նման անդրադարձերից հետո հայտնվում է ոչ թե խաղընկերոջդ, այլ մրցակցի մոտ։ «Մանչեսթեր Սիթիին» այդ գոլը վստահություն հաղորդեց։

Պահեր ունեինք ու կարող էինք հավասարեցնել հաշիվը, բայց գնդակը պարզապես չհայտնվեց դարպասում։ «Ռեալը» պարտվեց մի խաղում, որը պետք է հաղթեր»,- ասել է բելգիացի դարպասապահը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025