Կուրտուան պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում 🎥
Կուրտուան պատմական ռեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում 🎥
12/03/2026 - 13:50

Տիբո Կուրտուան դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլային փոխանցում կատարած դարպասապահը, հաստատում է Opta-ն։

«Մանչեսթեր Սիթիի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում (3:0) բելգիացի դարպասապահը մրցաշարում կատարել է իր 3-րդ ասիստը` օգնելով աչքի ընկնել թիմի ավագ Ֆեդերիկո Վալվերդեին։

33-ամյա դարպասապահը գերազանցել է Խոսե Ֆրանսիկո Մոլինայի («Դեպորտիվո», «Ատլետիկո Մադրիդ») և Օլիվեր Կանի ռեկորդը, որոնք մրցաշարում կատարել են 2 արդյունավետ փոխանցում։

Կուրտուան Չեմպիոնների լիգայում 98 խաղից 34-ում դարպասն անառիկ է պահել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026