Կուրտուան գերազանցել է Նավասի ռեկորդը
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 13-րդ տուրում հյուրընկալվելիս 0։4 հաշվով հաղթել է «Էյբարին։ Արքայական ակումբն արդեն հինգ խաղ անընդմեջ սեփական դարպասն անառիկ է պահում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ դարպասապահ Տիբո Կուրտուան իր «չոր» րոպեների քանակը հասցրել է 533 րոպեի, ինչը ռեկորդ է արքայական ակումբի կազմում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Կեյլոր Նավասին, ում արդյունքը կազմում էր 517 րոպե։
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա