Կունդեի բենեֆիսը! «Բարսան» կամային հաղթանակ տարավ «Այնտրախտի» նկատմամբ 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Այնտրախտի» նկատմամբ։
Գերմանական ակումբը 21-րդ րոպեին` Անսգար Կնաուֆի գոլից հետո, հաղթում էր «բլաուգրանային»։
Կատալոնական ակումբը, սակայն, երկրորդ խաղակեսում ոչ միայն հավասարեցրեց, այլև շատ արագ առաջ անցավ հաշվի մեջ. 50-րդ ու 53-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Ժյուլ Կունդեն` գրանցելով դուբլ։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը մնացած ժամանակահատվածում էլ վերահսկում էր խաղի ընթացքը` պահելով հաղթական հաշիվը։
«Բարսելոնան» 10 միավորով բարձրացավ 14-րդ տեղ, «Այնտրախտը» 4 միավորով 30-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml