Կուման. «Ես ցանկանում էի հայտնվել այստեղ, սակայն չէի պատկերացնում, որ այսքան խնդիրներ կունենանք»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել ակումբում ստեղծված իրավիճակի մասին.
«Ես չեմ ափսոսում, որ գլխավորել եմ «Բարսելոնան»։ Ստեղծված իրավիճակը բարդ է իմ, ամումբի, երկրպագուների և բոլոր կատալոնացիների համար։ Մեզ շատ բան չի հերիքում. ցանկանում ենք տեսնել լավագույն «Բարսան»։
Ես ցանկանում էի հայտնվել այստեղ, սակայն չէի պատկերացնում, որ այսքան խնդիրներ կունենանք` հատկապես նման ֆինանսական պայմաններում, սակայն ես պայքարում եմ ու ցանկանում եմ մնալ ակումբում և տոնել հաղթանակներ։
Ամեն ինչ կախված է արդյունքներից, սակայն ակումբում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց գումարվել են նաև բազմաթիվ վնասվածքները. այժմ շատ երիտասարդ խաղացողներ են խաղում։
Կարևոր նշանակություն ունեն միայն հաղթանակները, սակայն այնպես չպետք է լինի, որ «Բավարիայի» դեմ հաջորդ խաղից առաջ ես ստիպված լինեմ պատասխանել իմ ապագայի վերաբերյալ հարցերին։ Այժմ լրագրողներն ինձ շատ են հարցնում` վախենում եմ արդյո՞ք ակումբում իմ ապագայից, թե՞ ոչ։ Կարծում եմ` դա նորմալ հարց չէ, քանի որ ես իմ էներգիան ծախսում եմ այլ բաների վրա»,- եզրափակել է հոլանդացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ռոնալդ Կուման