Կուման. «Դե Յոնգը հարձակման կենտրոնում Նեյմարից վտանգավոր է»

Կուման. «Դե Յոնգը հարձակման կենտրոնում Նեյմարից վտանգավոր է»

10/09/2021 - 00:33

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը թիմի նորեկ Լյուկ Դե Յոնգին համեմատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ, ով կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել 2013-17 թթ.։

«Հարձակման կենտրոնում Լյուկը Նեյմարից վտանգավոր է։ «Բարսան» չուներ այնպիսի հարձակվող, ինչպիսին Դե Յոնգն է։ Կարծում եմ` նման հարձակվող պետք է յուրաքանչյուր ակումբ ունենա։

Ես դեռ նախորդ տարի էի ասում, որ պետք է Դե Յոնգի հետ պայմանագիր կնքնենք։ Ես պարզապես ցանկանում էի ունենալ տարբեր ոճի հարձակվողներ փորձելու հնարավորություն։ Եթե որևէ հանդիպման ընթացքում այնպիսի հարձակվողի կարիք լինի, ինչպիսին Լյուկն է, ապա նա, միանշանակ, կխաղա։

Մենք տրանսֆերային պատուհանի վերջին օրը կորցրինք Անտուան Գրիզմանին և իմ տրամադրության տակ մնացել էր ընդամենը 3 հարձակվող։ Դե Յոնգի հետ մենք առաջին անգամ շփվել ենք օգոստոսի 8-ին, և մինչ այդ պահը ես հաճախ էի ինքս ինձ հարցնում, թե ինչու մենք նման մակարդակի հարձակվողներ չունենք»,- նշել է Կումանը NOS-ին տված հարցազրույցի ընթացքում, որը մեջվերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 31-ամյա հարձակվողն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրն է վարձավճարով «Սևիլիայից» տեղափոխել «Բարսելոնա»։ Վարձակալությունը նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որից հետո «բլաուգրանասն» ունենալու է նաև գնման իրավունք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023