Կումանը որակազրկվել է երկու խաղով
Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Այդ հանդիպման վերջնամասում կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն իր դժգոհությունն է հայտնել խաղի մրցավար Կառլոս Դել Սերո Գրանդեի գործողություննորի հանդեպ, ինչի հետևանքով պատժվել է կարմիր քարտով։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, սեպտեմբերի 24-ին Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցաշարերի անցկացման հանձնաժողովն որոշում է կայացրել հոլանդացի մասնագետին որակազրկել երկու խաղով։
Այսպիսով, Ռոնալդ Կումանը չի կարող «Բարսելոնայի» գործողություննորը ղեկավարել պահեստայինների նստարանից Լա լիգայի 7-8-րդ տուրերի հանդիպումների ընթացքում, որոնց շրջանակում «բլաուգրանասը» կմրցի համապատասխանաբար «Լևանտեի» և «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Լևանտե, Կադիս