Կումանը մի շարք կարևոր հարցերում կողմնորոշվել է
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մի շարք որոշումներ է կայացրել, որոնք վերաբերվելու են ակումբի՝ նոր մրցաշրջանում մեկնարկային կազմին, այնպես էլ մի շարք ֆուտբոլիստների խաղադաշտում ունեցած դերին։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 57-ամյա մասնագետը հստակ որոշել է, թե Լեո Մեսսին խաղադաշտում ինչ դեր է ունենալու։ Հոլանդացի մարզիչը որոշել է լիարժեք ազատություն է ունենալու՝ հանդես գալով «կեղծ» վինգերի դիրքում։ Նա ազատված է լինելու պաշտպանողական գործողություններից, ինչի արդյունքում նա ստիպված չի լինի վերադառնալ դաշտի կենտրոն և սպասել փոխանցման։ Լեո Մեսսին աջ եզրում կփորձի տարածություններ բացել իր խաղընկերների համար՝ ստիպելով մրցակցի պաշտպաններին կորցնել դիրքը։ Մեսսին պետք է կենտրոնանա միայն հարձակման վրա։
Marca-ին հայտնի է դարձել, թե ինչ մարտավարությամբ է նոր մրցաշրջանում հանդես գալու «Բարսան»։ Աղբյուր փոխանցմամբ՝ «բլաուգրանասը» ավանդական դարձած 4-3-3 սխեմայի փոխարեն, հանդես է գալու 4-2-3-1 տարբերակով։ Այս մարտավարական սխեմայի դեպքում էլ լիարժեք ազատություն կստանա նաև Ֆրենկի դե Յոնգը, ով հիմնականում կգործի հենակետային գոտում, ոչ թե կիսապաշտպանության կենտրոնում։
Ամենայան հավանականությամբ՝ «Բարսայի» մեկնարկային կազմն առաջիկա մրցաշրջանում կունենա հետևյալ տեսքը․
Դարպասապահ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն
Պաշտպաններ – Նելսոն Սեմեդու, Ժերար Պիկե, Կլեման Լենգլե, Ժորդի Ալբա
Կիսապաշտպաններ – Ֆրենկի դե Յոնգ, Միրալեմ Պյանիչ
Հարձակվողներ – Անսումանե Ֆաթի, Լեո Մեսսի, Անտուան Գրիզման, Ուսման Դեմբելե
# Անսումանե-Ֆաթի, Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Լեո Մեսսի, Կլեման Լենգլե, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Միրալեմ Պյանիչ, Նելսոն Սեմեդու, Ուսման-Դեմբելե, Ռոնալդ Կուման, Ֆրենկի-դե-Յոնգ