Կումանը մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ
Սեպտեմբերի 25-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած, Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի «Կադիսի» դեմ։
Այդ խաղի նախօրեին պետք է կայանար կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մամուլի ասուլիսը, սակայն, լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն, հոլանդացի մասնագետը կարդաց նախապես պատրաստված հայտարարությունը և հեռացավ։
«Ակումբն իմ օրոք գտնվում է վերականգնողական փուլում, իսկ սպորտային արդյունքները կապված են ֆինանսական խնդիրների հետ։
Այս ամենը նշանակում է, որ ակումբին և թիմին ժամանակ է պետք, որպեսզի վերակառուցում տեղի ունենա։
Երիտասարդ տաղանդները մի քանի տարի հետո կարող են համաշխարհային աստղեր դառնալ։ Լավ է, որ երբ երիտասարդ խաղացողներն ունեն այն նույն հնարավորությունները, ինչ ժամանակին Խավին և Ինիեստան ունեին, սակայն համբերություն է պետք։
Լա լիգայի բարձր հորիզոնականներում մնալը հաջողություն կլինի։ Չեմպիոնների լիգայում հրաշքների մի սպասեք։ Եվրոպայում խաղալը լավ փորձ է։ «Բավարիայից» կրած պարտությունից հետո հանգել եմ նման եզրակացության։
Այն գործընթացը, որում այժմ մենք գտնվում ենք, արժանի է անվերապահ աջակցության։ Աջակցեք մեր կողմից իրականացվող գործընթացներին։
Ես գիտեմ, որ մամուլը ճամաչում է այս գործընթացը, քանի որ այս ամենը պատմության մեջ առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում։ Այս դժվար ժամանակահատվածում հույս ենք դնում ձեր աջակցության վրա։
Մենք, որպես թիմ, շատ գոհ ենք «Գրանադայի» դեմ խաղում (1:1) երկրպագուների ցույց տված հսկայական աջակցությունից»,- եզրափակել է Կումանը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Կադիս, Ռոնալդ Կուման