Կուկուրելիան պահել է խոստումն ու մազերը ներկել կարմիր
Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Մարկ Կուկուրելիան սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նրա մազերը կարմիր են։
25-ամյա պաշտպանը Եվրո-2024-ի մեկնարկից առաջ խոստացել էր մազերը ներկել կարմիր, եթե Իսպանիայի հավաքականը դառնա մրցաշարի հաղթող։
Կուկուրելիան «ֆուրիա ռոխայի» հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն, մրցաշարում մասնակցեց 6 հանդիպման, իսկ եզրափակիչում կատարեց չեմպիոնական գոլի ասիստը։ Պաշտպանն ՈՒԵՖԱ-ի կողմից ընդգրկվել էր նաև մրցաշարի պաշտպոնական խորհրդանշական հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Մարկ Կուկուրելիա, Չելսի