Կուկուրելիան հերոսանում է` հաղթանակ պարգևելով «Չելսիին» «Լեսթերի» դեմ խաղում 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում մրցեց «Լեսթերի» դեմ։
Հանդիպման ընթացքում դարպասի մեկ գրավում եղավ. «ազնվականները» հաղթեցին 1:0 հաշվով։
Էնցո Մարեսկայի գլխավորած թիմին 60-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Մարկ Կուկուրելիան։ Իսպանացի պաշտպանը գոլ է խփում երկրորդ խաղում անընդմեջ։ Նա նախորդ տուրում գրավել էր նաև «Սաութհեմփթոնի» (4:0) դարպասը։
Լոնդոնյան գրանդը վաստակեց 49 միավոր և վերադարձավ չորրորդ տեղ, «Լեսթերը» նախավերջինն է` 19-րդը և ունի ընդամենը 17 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից