Կուխարսկի․ «Նա ցանկանում էր տեղափոխվել Ռեալ, քանի որ այնտեղ էր խաղում Ռոնալդուն»

Կուխարսկի․ «Նա ցանկանում էր տեղափոխվել Ռեալ, քանի որ այնտեղ էր խաղում Ռոնալդուն»

16/06/2020 - 14:06

Ֆուտբոլային գործակալ Ցեզարի Կուխարսկին, ով ժամանակին ներկայացնում էր «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շահերը, պատմել է, որ նրա նախկին հաճախորդը ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ» և հանդես գալ Կրիշտիանու Ռոնալդու հետ։

«Ինչ-որ պահից սկսած նա չէր ցանկանում նոր պայմանագիր կնքել «Բավարիայի» հետ։ Դրա փոխարեն նա ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ», քանի որ այնտեղ էր խաղում Կրիշտիանու Ռոնալդուն։

Ես նրան համոզեցի, որ պետքա լինի մեծ ակումբի գլխավոր հարձակվողը։ «Ռեալում» վաղ թե ուշ նա կսկսեր հանդես գալ Կարիմ Բենզեմայի փոխարեն հանդես գալ, սակայն ես չէի կարող թույլ տալ նրան, որ որևէ ակումբ տեղափոխվեր երկրորդ հարձակվողի կարգավիճակով՝ հաշվի առնելով նրա կարգավիճակն այդ պահին։

Ես դա մշտապես ընդգծում էի ցանկացած ակումբի հետ բանակցելիս։ Կլիներ դա «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», թե «Ռեալը»։

Լևանդովսկին կարիերան կավարտի «Բավարիայի» կազմում։ Համենայն դեսպս ես նրան այդ խորհուրդը կտամ։ Նա կարող է կենտորնանալ «Բավարիայի» վրա և շարունակել գերազանցել ռեկորդները»,- Լևանդովսկու գործակալի նշել է Futbolownia-ին տված հարցազրույցում, որը մեջբերում է Goal.com-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023