Կուլուսևսկի . «Կարծես դանակով հարված լիներ սրտին»

Կուլուսևսկի . «Կարծես դանակով հարված լիներ սրտին»

30/06/2021 - 10:41

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Շվեդիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Ուկրաինային` վճռորոշ գնդակը բաց թողնելով 120+1-րդ րոպեին։

Խաղից հոտո իր տպավորություններով է կիսվել շվեդների կիսապաշտպան Դեյան Կուլուսևսկին.

«Մենք բավարար քանակի գոլային պահեր ստեղծեցինք, որպեսզի հաղթեինք հանդիպման հիմնական ժամանակում, իսկ այնուհետև ես ենթադրում էի, որ 11-մետրանոց հարվածաշար կլինի, սակայն մրցակիցը գոլ խփեց 120-րդ րոպին, ինչը կարծես դանակով հարված լիներ սրտին։

Մենք այսպես չէինք ցանկանում ավարտել Եվրոն։ Երբ դիտում էի Ֆրանսիայի հանդիպումը, մտածում էի, որ «ֆուտբոլը դաժան է»։ Այսօր մեր հերթն էր դա հասկանալու համար։ Ֆուտբոլը մեզ շատ բան է տալիս, սակայն ավելի շատ վերցնում է»,- նշել է 21-ամյա ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ Ուկրաինայի հավաքականը Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում հուլիսի 3-ին Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կմրցի Անգլիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023