Կուլիբալին ներողություն է խնդրել ինքնագոլի համար
«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին ներողություն է խնդրել Ա սերիայի շրջանակում «Յուվենտուսի» դեմ կայացած հանդիպման 94-րդ րոպեին սեփական դարպասը գրավելու համար (3:4):
«Այս ինքնագոլն ինձ ցավ է պատճառում, քանի որ այն եղավ անհավանական քամբեքից հետո («Նապոլին» բացվեց 0:3 հաշվից հետո):
Ես ներողություն եմ խնդրում: Բայց մենք պետք է ընդունենք դա, մենք ուժեղ ենք: Մենք դա ցույց տվեցինք և դեռ ցույց կտանք:»,- գրել է սենեգալցին Twitter-ում: