Կուադրադո. «Ռոնալդուն չի ցանկանում ինձ տանել Սաուդյան Արաբիա»

Կուադրադո. «Ռոնալդուն չի ցանկանում ինձ տանել Սաուդյան Արաբիա»

09/07/2023 - 15:41

«Յուվենտուսի» նախկին պաշտպան Խուան Կուադրադոն խոսել է կարերան Սաուդյան Արաբիայում շարունակելու հավանականության մասին.

«Ես դեռ ֆուտբոլային կիրք եմ զգում և ցանկանում հանդես գալ բարձր մակարդակով։

Բացի դրանից, այնտեղ է խաղում նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով չի ցանկանում ինձ տանել Սաուդյան Արաբիա։

Այժմ ես հանգիստ եմ։ Գործակալ Անդրեյ Մարտինեսը Եվրոպայում է եղել։ Վերջերս վերադարձել` ինձ հետ քննարկելու կարիերայի շարունակության տարներակները։

Իհարկե, առաջարկներ ունեմ, որոնք մենք կվերլուծենք և կորոշենք, թե որն է ամենահարմարը»,- կոլումբացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Հավելենք, որ 35-ամյա ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի։

Կուադրադոն 2015 թ. օգոստոսից հանդես էր գալիս «Յուվենտուսի» կազմում` անցկացրած 314 խաղում դառնալով 26 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023