Բավարիան լուրջ կորուստ ունի․ Տոլիսոն բավական երկար ժամանակով շարքից դուրս է մնացել
«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն ակումբի հերթական մարզումներից մեկի ժամանակ ծանր վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, ֆրանսիացի կիսապաշտպանը բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ Տոլիսոյի ձախ ոտքի ազդրի քառագլուխ մկանի ջլերից մեկը պատռվել է։
Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա կիսապաշտպանը փետրվարի 19-ին հաջողությամբ վիրահատվել է։
Սպասվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղադաշտ կկարողանա վերադառնալ միայն 2021 թվականի մայիսին։ Տոլիսոյի մասնակցությունը Եվրո-2020-ին դեռևս հարցականի տակ է։
Հավելենք, որ Կորենտեն Տոլիսոն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Կորենտեն Տոլիսո