Կոտ դ’Իվուարն անսպասելի ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥
Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականն ընկերական խաղում 4:0 հաշվով անսպասելի ջախջախիչ հաղթանակ է տարել Հարավային Կորեայի թիմի նկատմամբ։
Անգլիայի Միլթոն Քինս քաղաքում կայացած խաղում «փղերից» մեկական գոլ են խփել Էվան Գեսանդը, Սիմոն Ադինգրան, Մարսիալ Գոդոն ու Վիլֆրիդ Սինֆոն։
Մարտի 31-ին Կոտ դ’Իվուարը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` մրցելով Շոտլանդիայի դեմ։
Հարավորեացիները նույն օրը կհանդիպեն Ավստրիային։
Հիշեցնենք, որ երկու հավաքականներն էլ նվաճել են ԱԱ-2026-ին ու պատրաստվում են մրցաշարին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml