Կովաչը Կոուտինիոյի մասին. Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծիք է հայտնել թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինիոյի մասին:
«Միանշանակ է, որ նա դեռ չի հասել այն մարզավիճակին, որը նրան թույլ կտա դաշտում 90 րոպե անցկացնել: Նա անձամբ է մեզ այդ մասին ասել, և մենք ռիսկի չենք գնա ու նրան դաշտում թողնենք ամբողջ հանդիպումը:
Իմ տեսածի հիման վրա ես կարող եմ ասել հետևյալը՝ նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է: Նրան պետք չեն բեմը և հմայքը:
Նա ցանկանում է դառնալ թիմի մասնիկը և նա միանշանակ այն խաղացողը չէ, որին հատուկ դիրք է պետք դաշտում:»,- Կովաչի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը: