Կոստակուրտա. «ՊՍԺ-ն կպատժի Բարսային»
«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ալեսանդրո Կոստակուրտան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության մասին։
«Վիճակահանությունը հաստատում է, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն է։
«Սիթիին» կարող է միայն խանգարել Պրեմիեր լիգայի չեմպիոնական ծանր պայքարը։ Ամեն դեպքում, ես կնախատեսում եմ «Սիթի» – ՊՍԺ եզրափակիչ։
Կարծում եմ` ՊՍԺ-ն վտանգավոր է լինելու։ Ինձ դուր է գալիս նրանց էվոլուցիան։ Վերջերս մի տեսանյութ եմ տեսել, թե ինչպես Մբապեն նահանջել, որպեսզի պաշտպանվի եզրային պաշտպանի դեմ։ Ըստ իս` ՊՍԺ-ն կպատժի «Բարսային»»,- Կոստակուրտայի խոսքը մեջբերում է Football-Italia-ն։
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» մրցելու է «Ռեալ Մադրիդի» դեմ, իսկ ՊՍԺ-ն` «Բարսելոնայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեսանդրո Կոստակուրտա, Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ