Կոստակուրտա․ «Ինտերը ֆավորիտ է առաջիկա միլանյան դերբիում և Սկուդետոյի համար պայքարում»
«Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Կոստակուրտան խոսել է Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչի «Ինտեր» – «Միլան» հանդիպման մասին։
«Ինտերի» խաղում անկայունություն կա, սակայն նրանք ֆավորիտ են միլանյան դերբիում և «Սկուդետոյի» համար պայքարում։
«Միլանը» զվարթ տեսք ունի, իսկ «Ինտերն»՝ ավելի պատրաստված։ Նրանք դաս են քաղել Չեմպիոնների լիգայում անհաջող ելույթներից։
Ավելին՝ եվրագավաթներից բացակայությունը նրանց համար լրացուցիչ առավելություն կարող է հանդիսանալ «Սկուդետոյի» համար պայքարում»,- անվանի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Corriere della Sera-ն։
Տեղեկացնենք, որ հանդիպումը կկայանա հունվարի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23-45-ին։
Հիշեցնենք, որ Ալեսանդրո Կուստակուրտան 1987-2007 թթ․ հանդես է եկել «Միլանի» կազմում՝ անցկանցելով 663 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեսանդրո Կոստակուրտա, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Միլան