Կոսովոն ֆանտաստիկ թրիլերային պայքարում հաղթեց Սլովակիային` դուրս գալով անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Կոսովոյի ազգային հավաքականը Բրատիսլավայում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Սլովակիայի թիմի նկատմամբ։
Ֆրանկո Ֆոդայի գլխավորած թիմից աչքի ընկան Վելդին Հոջան, Ֆիսնիկ Ասլանին, Ֆլորան Մուսլիան և Կրեշնիկ Հայրիցին։
Սլովակների գոլերը խփեցին Մարտին Վալենտը, Լուկաս Հարասլինն ու Դավիդ Ստրելեցը։
Այսպիսով, Կոսովոն դուրս եկավ անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ, որտեղ մարտի 31-ին սեփական դաշտում կմրցի Թուրքիայի հավաքականի դեմ` պատմության մեջ առաջին անգամ փորձելով դուրս գալ Մունդիալի խմբային փուլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml