Դրաման շարունակվում է․ Կոռնելիայի դարպասապահը երկու անգամ հետ մղեց Բարսելոնայի ֆուտբոլիստների 11-մետրանոցները 🎥
Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կոռնելիայի» դեմ։
Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկությունում լի են բազմաթիվ դրամատիկ պահերը։ Այս հանդիպումը նույնպես բացառություն չէ, քանի որ «Կոռնելիայի» 21-ամյա դարպասապահ Ռամոն Խուան Ռամիրեսը հանդիպման ընթացքում երկու անգամ որսաց «Բարսելոնայի» ֆուտբոլիստների իրացրած 11-մետրանոց հարվածները։
Նախ 39-րդ րոպեին նշակետից վրիպեց Միրալեմ Պյանիչը, իսկ 80-րդ րոպեին՝ Ուսման Դեմբելեն։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ Այժմ կողմերն անցկացնում են լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում, կատալոնական ակումբը, ի վերջո, 92-րդ րոպեին Դեմբելեի ջանքերով բացել է խաղի հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am