Կոպա Ամերիկա. Պանաման հաղթեց Բոլիվիային և առաջին անգամ դուրս եկավ փլեյ-օֆֆ🎥
Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երրորդ տուրում Պանամայի հավաքականն Օռլանդոյում մրցեց Բոլիվիայի թիմի դեմ։
Պանամացիները հանդիպման ամբողջ ընթացքում ունեին խաղային առավելություն և կարողացան 3:1 հաշվով պատմական հաղթանակ տանել։
Թոմաս Քրիստիանեսենի թիմի հաղթական գոլերը խփեցին Խոսե Ֆախարդոն, Էդուարդո Գեռերոն և Սեսար Յանիսը։
Բոլիվիացիներից աչքի ընկավ Բրունո Միրանդան։
Երրրորդ տուրում C խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Ուրուգվայ – 9 միավոր
- Պանամա – 6
- ԱՄՆ – 3
- Բոլիվիա – 0
Այսպիսով, Պանամայի հավաքականը, որը միայն երկրորդ անգամ է մասնակցում Կոպա Ամերիկային, պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։ Քառորդ եզրափակիչում է նաև Ուրուգվայի հավաքականը, իսկ ԱՄՆ-ն ու Բոլիվիան լքեցին պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Բոլիվիայի հավաքական, Թոմաս Քրիստիենսեն, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Պանամայի հավաքական