Կոպա Ամերիկա. Ուրուգվայը ֆանտաստիկ խաղով ջախջախեց Բոլիվիային🎥
Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը Իսթ Ռութերֆորդում մրցեց Բոլիվիայի թիմի դեմ։
«Չարուան» հանդիպման ամբողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։
Մարսելո Բիելսայի գլխավորած հավաքականից մեկական գոլ խփեցին Ֆակունդո Պելիստրին,Դարվին Նունյեսը, Մաքսիմիլիանո Արաուխոն, Ֆեդերիկո Վալվերդեն ու Ռոդրիգո Բենտանկուրը։
C խմբում կայացել է ևս մեկ խաղ.
Պանամա 2:1 ԱՄՆ
Խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Ուրուգվայ – 6 միավոր
- ԱՄՆ – 3
- Պանամա – 3
- Բոլիվիա – 0
Այսպիսով, Ուրուգվայի հավաքականը խմբային փուլի վերջին տուրից առաջ ապահովեց տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում` դուրս գալով քառորդ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Բոլիվիայի հավաքական, Դարվին Նունյես, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Մարսելո Բիելսա, Մաքսիմիլիանո Արաուխո, Ուրուգվայի հավաքական, Ռոդրիգո Բենտանկուր, Ֆակունդո Պելիստրի, Ֆեդերիկո Վալվերդե