Կոպա Ամերիկա. Ուրուգվայը Բրազիլիային պայքարից դուրս թողեց` հաղթելով 11-մետրանոցներով 🎥
Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Ուրուգվայի ու Բրազիլիայի հավաքականները։
Հիմնականում հավասար պայքարում անցած հիմնական ժականակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։
Ըստ մրցաշարի կանոնակարգի` նախքան եզրափակիչը, փլեյ-օֆֆ-ի մյուս փուլերում ոչ-ոքի արդյունքի դեպքում միանգամից նշանակվում է 11-մետրանոց հարվածաշար։
Հարվածաշարում 4:2 հաշվով հաղթեցին ուրուգվայցիները։ Վճորոշ դարձան «պենտակամպիոնների» պաշտպան Էդեր Միլիտաոյի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի վրիպումները։
Այսպիսով, Մարսելո Բիելսայի գլխավորած հավաքականը դուրս եկավ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Կոլումբիայի դեմ։ Բրազիլիան ավարտեց մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ-2024, Բրազիլիայի հավաքական, Դուգլաս Լուիս, Էդեր Միլիտաո, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Ուրուգվայի հավաքական