Կոպա Ամերիկա. Կոլումբիան տպավորիչ խաղով հաղթեց Կոստա Ռիկային 🎥

Կոպա Ամերիկա. Կոլումբիան տպավորիչ խաղով հաղթեց Կոստա Ռիկային 🎥

29/06/2024 - 09:44

Կոպա Ամերիկայի D խմբի երկրորդ տուրում Կոլումբիայի հավաքականը Գլենդելի «Սթեյթ Ֆարմ» մարզադաշտում մրցեց Կոստա Ռիկայի դեմ։

Կոլումբացիները հերթական տպավորիչ խաղն անցկացրին` հաղթելով 3:0 հաշվով։

Նեստոր Լորենսոյի գլխավորած հավաքականից գոլերը խփեցին Լուիս Դիասը, Դավինսոն Սանչեսն ու Ջոն Կորդոբան։

Նշենք, որ «լոս կաֆետերոսը» արդեն 25 խաղ է անպարտելի է։ Կոլումբիայի հավաքականը վերջին անգամ պարտվել է 2022 փետրվարի 2-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 16-րդ տուրում զիջելով Արգենտինային (0:1)։

D խմբի մյուս խաղում գրանցվել է հետևյալ արդյունքը.

Պարագվայ 1:4 Բրազիլիա

Խումբի մրցաշարային աղյուսակը երկրորդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Կոլումբիա – 6 միավոր
  2. Բրազիլիա – 4
  3. Կոստա Ռիկա – 1
  4. Պարագվայ – 0

Այսպիսով, երկրորդ տուրից հետո Կոլումբիան նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023