Կոպա Ամերիկա. Կոլումբիան եզրափակիչում է` հաղթելով Ուրուգվային 🎥

Կոպա Ամերիկա. Կոլումբիան եզրափակիչում է` հաղթելով Ուրուգվային 🎥

11/07/2024 - 10:12

Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում միմյանց դեմ մրցեցին Ուրուգվայի ու Կոլումբիայի հավաքականները։

Համառ պայքարում անցած խաղում կոլումբացիները հաղթեցին 1:0 հաշվով։

Լորենցո Նեստորի գլխավորած հավաքականին 39-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Ջեֆերսոն Լերմայի խփած գոլը։

Նշենք, որ մրցաշարում հերթական գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որը Կոպա Ամերիկայի ընթացիկ խաղարկությունում թիմակիցներին օգնել է աչքի ընկնեն արդեն 6 անգամ։

Կոլումբիան հանդիպման 45+1-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. երկրորդ դեղին քարտը ստացավ Դանիել Մունյոսը` հեռացվելով դաշտից։

Կոլումբիայի հավաքականը շարունակում է մնալ անպարտելի։ «Լոս կաֆետերոսը» արդեն 28 խաղ է չի պարտվել։ Նեստոր Լորենսոյի սաները վերջին անգամ պարտվել են 2022 փետրվարի 2-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 16-րդ տուրում զիջելով Արգենտինային (0:1)։

Այսպիսով, Կոլումբիան 23 տարի անց կրկին դուրս եկավ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ հուլիսի 15-ին` Երևանի ժամանակով 4:00-ից սկաած, կմրցի Արգենտինայի թիմի դեմ։

Ուրուգվայն էլ հուլիսի 14-ին նույն ժամին երրորդ տեղի խաղում կհանդիպի Կանադային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023